Յամայկան և Քաթարը դարձել են Հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ

Յամայկան և Քաթարը դարձել են Հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ

PanARMENIAN.Net - Յամայկան և Քաթարը դարձել են Հոկեյի միջազգային ֆեդերացիայի` IIHF, անդամ: Նման որոշում կայացվել է IIHF ամենամյա կոնգրեսի ժամանակ, որի մեջ մտնում են 72 երկրների հոկեյի ֆեդերացիաներ: Յամայկան ստացել է ասսոցացված անդամի կարգավիճակ, իսկ Քաթարը, անցնելով աուդիտի գործընթաց, դարձել է լիիրավ անդամ:

Յամայկան դարձել է կարիբյան տարածաշրջանի առաջին երկիրը, որը ներառվել է IIHF-ում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---