Սոչի մեկնող հայ դեռահասները զոհվել են մեքենայի պայթյունի հետևանքով![]() ![]() PanARMENIAN.Net - Դեպի Սոչի ուղևորվող 4 հայ դեռահասներից երկուսը զոհվել են մեքենայի պայթյունի պատճառով, երկուսն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքերում։ Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Նույն աղբյուրի հաղորդմամբ, ներկա պահի դրությամբ ոչ ոք չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես է պատահել, որ Վարդանե գյուղի 17–ամյա բնակիչ Իշխան Գրոմովը հայտնվել է մեքենայի ղեկին։ Ծնողները չեն կարողանում խելքի գալ, Իշխանի վիճակը ծանր է, նա հիվանդանոցում է։ Հաղորդվում է, որ երեկոյան ժամը 6–ից հետո Իշխանը 17–ամյա Կարեն Ավեդյանի հետ գնացել է իր ընկերներ 14-ամյա Վիոլետտա Զեյթունյանի և Դիանա Նահաբետյանի հետևից և նրանք ուղևորվել են Սոչի։ Աղջիկները նստել են մեքենայի հետևի նստատեղերին, իսկ տղաները առջևի։ Ներքին Խոբզա գյուղից ոչ հեռու` ճանապարհի ձախ խաչմերուկում վարորդը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի բետոնե ցանկապատին։ Ուժեղ հարվածից Դիանան և Կարենը դուրս են թռել մեքենայից։ Աղջիկը, բարեբախտաբար, կենդանի է մնացել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել Կարենին, նա մահացել է շտապ օգնության մեքենայում հիվանդանոցի ճանապարհին։ Վիոլետան մահացել է տեղում նախքան բժիշկների գալը, իսկ Իշխանին հոսպիտալացրել են կոտրվածքներով և այրվածքներով։ Պայթյունի արդյունքում մեքենայի կտորները դիպել են նաև այդ ժամանակ մայրուղով անցնող մեքենաներին, որոնցից երկուսը ստացել են աննշան վնասվածքներ։ Իրավապահները ներկայումս դեպքի առթիվ ստուգումներ են անցկացնում` պարզելու, թե դեռահասներից ով է եղել ղեկին։ Իրավապահների խոսքով, մեքենայի ղեկին եղել է Իշխան Գրոմովը։ Հենց նրա համար էր մեծ եղբայրը գնել մեքենան ողբերգությունից մի քանի օր առաջ։ Սակայն ընտանիքի մտերիմները պնդում են, որ այդ երեկո նա տվել է ղեկը իր ընկերոջը` Կարենին։ «Ես նրանց տեսել եմ ճանապարհին ողբերգությունից բառացիորեն մի քանի րոպե առաջ, ղեկին նստած էր Կարենը»,–«Կոմսոմոլսկայա պրավդային» հաղորդել է Ալեքսանդր Շամգլիսը։ Կայքի հաղորդմամբ, Դիանային արդեն վիրահատել են և եթե նրա վիճակը չվատանա, ապա կտեղափոխեն վերակենդանացման բաժին, Իշխանի վիճակը ևս դանդաղ, բայց լավանում է։ Նրանք դեռ տեղյակ չեն, որ իրենց ընկերենրը մահացել են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |