Մասիս Մայիլյան. Արցախի անկախության մասին Ռոդ Այլենդի խորհրդարանի որոշումը պետք է շարունակություն ստանա

Մասիս Մայիլյան. Արցախի անկախության մասին Ռոդ Այլենդի խորհրդարանի որոշումը պետք է շարունակություն ստանա

PanARMENIAN.Net - «Ռոդ Այլենդի խորհրդարանի որոշումն ու ԱՄՆ հայկական կազմակերպությունների աշխատանքն արժանի են ողջունվելու և աջակցության»,- ընդգծել է ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` PanARMENIAN.Net ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԱՄՆ իշխանություններին Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունումը: «Այդ գործընթացը պետք է իր շարունակությունը ստանա»,- նշել է Մայիլյանը: Նա հիշեցրել է, որ 2010թ. ապրիլի 26-ին ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով հանրային խորհուրդը Սփյուռքի հայկական կազմակերպություններին դիմեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց ձեռնարկելու կոչով: Խորհրդի` այս առիթով տարածված մամլո հաղորդագրությունում նշվում էր. «Հանրային խորհրդի կարծիքով` Արցախի ճանաչումն անգամ առանձին երկրների տարածաշրջանային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կոգեշնչի հայրենակիցներին Արցախում, նրանց ավելի շատ տոկոնություն կտա և լուրջ բարոյական ու հիմնարար աջակցություն կծառայի»:

ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը նաև կոչ է անում ԼՂՀ-ին շարունակել` որպես ազատ և անկախ երկրի զարգացման ջանքերը, ինչպես նաև բարձր է գնահատվում միջազգային հանրությունում Արցախի կառուցողական ներգրավվածությունը և առկա տարածաշրջանային խնդիրները լուծելու նրա ձգտումը:

«Ես շնորհակալ եմ Ռոդ-Այլենդի օրենսդիրներին` Ղարաբաղի անկախության ձգտումներին աջակցող բանաձև ընդունելու համար և հուսով եմ, որ մարդու իրավունքներին և հավատարմությունը արդարությանը օրինակ կծառայեն նրա գործընկերների համար ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը:

«Շատ կարևոր է, որպեսզի այսօր ԱՄՆ-ն, աջակցելով ԼՂՀ-ին, ցուցադրի, որ կողմ է այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և որ ժողովրդավարությունը կարող է ծագել նաև հակամարտությունում: Հուսով եմ, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը հնարավոր կլինի պահպանել առանց մարդկային կորուստների»,-հայտարարել է կոնգրեսական Ջեյմս Լանջևինը:

«20 տարի առաջ Ղարաբաղի ժողովուրդը պայքարում էր Խորհրդային Ադրբեջանից անկախանալու համար: Այսօր ես Ղարաբաղի հետ միասին տոնում եմ անկախության, բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակը»,-իր հերթին հայտարարել է կոնգրեսմեն Դևիդ Սիսիլլին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---