«Ժողովուրդ». Լևոն Զուրաբյանը ՀԱԿ խմբակցության ղեկավա՞ր![]() 19 մայիսի 2012 - 11:43 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»–ը գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն` Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ապագա խմբակցությունը ղեկավարելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը։ «Ինչպես հայտնի է, Զուրաբյանը համակարգում է ոչ միայն ՀԱԿ գրասենյակը, այլև Կոնգրեսի նախընտրական շտաբի պետն էր։ Այնուամենայնիվ, լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ում, ի դեպ, իր մանդատը զիջեց Լևոն Տեր–Պետրոսյանը։ Բագրատյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ այդ մասին. «Համենայնդեպս, իմ ներկայությամբ նման հարց չի քննարկվել»,– «Ժողովուրդ»–ի հաղորդմամբ ասել է Բագրատյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |