«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանները հավակնում են վարչապետի պաշտոնին![]() 19 մայիսի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»–ը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ռուսաստանյան որոշակի շրջանակներ փորձում են Սերժ Սարգսյանին համոզել` ՀՀ վարչապետ նշանակել «երկու Կարեններից» մեկին։ «Խոսքը Երևանի նախկին քաղաքպետ. «Գազպրոմբանկի» տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար թիվ 32 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին է։ Մեր աղբյուրները վկայում են, որ այս տարբերակին դեմ չէ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Սերժ Սարգսյանն էլ, մեր տեղեկություններով, վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Գործող վարչապետի թեկնածությունը նրա համար ընդունելի է միջազգային «ֆեյսի» համար։ Սակայն, նրան մտահոգում է Տիգրան Սարգսյանի ցածր հեղինակությունը հանրապետության ներսում»,–գրում է օրաթերթը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |