Կանադայում ՀՀ դեսպանը ծանոթացել է Բրիտանական Կոլումբիայի առաջատր ընկերությունների աշխատանքին

Կանադայում ՀՀ դեսպանը ծանոթացել է Բրիտանական Կոլումբիայի առաջատր ընկերությունների աշխատանքին

PanARMENIAN.Net - Մայիսի 13-16-ը ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն այցելեց Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգ, մասնավորապես` Կելոնա քաղաք և Օկանոգան հովտի շրջան, որոնք հայտնի են տնտեսական ոլորտում իրենց բարձր առաջընթացով և ակտիվ տնտեսական գործունեությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՀՀ դեսպանը ծանոթացավ խաղողագործական ընկերության (Ancient Hill), փայտամշակման արտադրության (Gorman), շինարարական խոշորագույն ընկերության (Stober Construction), Հյուսիսային Ամերիկայում օդանավերի վերանորոգման եւ օդաչուների նախապատրաստման առաջատար ընկերության (FlightCraft) գործունեությանը:

Արմեն Եգանյանն այցելեց նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններ (QVH Technologies, Rack Force), ինչպես նաև Բրիտանական Կոլուբիայի համալսարան: Այցի ավարտին ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Ուոլթըր Գրեյի հետ, որը ներկայացրեց քաղաքի զարգացման հիմնական ոլորտները:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ տնտեսության կարևոր բնագավառները, երկրում առկա գործարար մթնոլորտը, ինչպես նաև առաջարկեց երկկողմ համագործակցության բազմաթիվ եզրեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---