Հունական խորհրդարանը լուծարվել է, նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 17-ին![]() 19 մայիսի 2012 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի նախագահի որոշմամբ երկրի խորհրդարանը լուծարվել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ փաստաթղթի, լուծարված է համարվում մայիսի 6-ի արտահերթ ընտրություններում ընտրված խորհրդարանը: Այդ գումարման պատգամավորները հասցրել են միայն երկու նիստ անցկացնել: Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում կուսակցություններից ոչ մեկը բավարար ձայն չէր հավաքել ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար: 10-օրյա լարված բանակցությունները կոալիցիայի մասին ապարդյուն եղան: Այժմ գործող ժամանակավոր կառավարությունը չի կարող ոչ օրենք ընդունել, ոչ պարտավորություններ ստանձնել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |