Բրյուսովի ժամանակավոր պաշտոնակատարն առաջարկում է Զոլյանին չհրաժարվել պրոֆեսորի հաստիքից

Բրյուսովի ժամանակավոր պաշտոնակատարն առաջարկում է  Զոլյանին չհրաժարվել պրոֆեսորի հաստիքից

PanARMENIAN.Net - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատաև Գայանե Գասպարյանն առաջարկում է բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին չհրաժարվել պրոֆեսորի հաստիքից։

«Դիմումին ընթացք չեմ տվել, առայժմ չեմ ստորագրել հրաժարականի դիմումը։ Ես ինքս եմ իրեն առաջարկել և խնդրել, որ մնա պրոֆեսորի պաշտոնում»,–PanAREMNIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գայանե Գասպարյանը։

Երեկ համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմում էր ներկայացրել իրեն լեզվաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի պրոֆեսորի հաստիքից ազատելու համար, քանի որ ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո, պայմանագրային հիմունքներով պրոֆեսորի կես դրույքով աշխատանքի անցնելու գործընթացը չհիմնավորված ձևով ձգձգվում էր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---