Նորաստեղծ հանձնաժողովը կքննարկի գարնանային զորակոչի հետ կապված դիմում-բողոքները

Նորաստեղծ հանձնաժողովը կքննարկի գարնանային զորակոչի հետ կապված  դիմում-բողոքները

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից`զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին`ժամը 10:00-ից 17:00-ն, հասցե` Մոսկովյան 5 (ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայր), հեռախոս` 52-34-86, 52-34-82:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---