Գերմանիայից հրավիրված վիրաբույժն արդեն վիրահատել է փուչիկների բռնկումից տուժած 2 հոգու![]() 19 մայիսի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայից հրավիրված պլաստիկ վիրաբույժը երեկ բարեհաջող վիրահատել է մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների բռնկման հետևանքով տուժած 2 հոգու, իսկ այսօր կվիրահատի ևս 2 հոգու: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը: Նա նշեց, որ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ 41 հոգի, վերակենդանացման բաժանմունքներում այլևս մարդիկ չկան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան էր հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը: Մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգի ընթացքում փուչիկների բռնկման հետևանքով տուժել էր 150 –ից ավելի մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |