Մայիսի 19` հունական պատմության ողբալի ամսաթիվ է

Մայիսի 19` հունական պատմության ողբալի ամսաթիվ է

PanARMENIAN.Net - 1915թ մարտին Զմյուռնիա (ներկայումս Իզմիր) քաղաքի մերձակայքում երիտթուքերի կողմից իրականացվել է հույների ջարդ, ովքեր դրանից առաջ զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայի հույն ազգաբնակչության էթնիկ զտումեր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից իրականացվել են 1919-1922թթ հույ-թուրքական պատերազմի ընթացքում:

XX դարի սկզբին հույները ճնշող մեծամասնություն էին Փոքր Ասիայի հյուսիսային և արևմտյան շրջանների և Կապադովկիայի ազգաբնակչության կազմում: Թուրքական կառավարությունը լրջորեն մտահոգված էր Անատոլիայի և Պոնտոսի` Թուրքիայի իշխանությունից դուրս գալու հարցով: Բացի այդ, հույների մեջ քիչ չէին լավ կրթությամբ, հասարակական բարձր պաշտոններ զբաղեցնող և թուրքական տնտեսության վրա էական նշանակություն ունեցող մարդիկ: Ուստի Թուրքիայի կողմից հույների ոչնչացման ծրագիրը վաղուց էր նախապատրաստվում և կայնքի կոչվեց 1908թ, երբ իշխանության եկան երիտթուքերը, ովքեր առաջնորդվում էին «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսով: 1911թ սեպտեմբերին երիտթուրքական կոնֆերանսի ժամանակ բացահայտ կերպով քննարկվել է Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների ոչնչացման հարցը, որոնց թվում, նախ և առաջ, հայերն ու հույներն էին:

1923թ Լոզանի խաղաղության պայմանագրի համաձայն Հունաստանն ու Թուրքիան փոխանակում կատարեցին` Փոքր Ասիայում և Արևելյան Թրակիայում բնակվող 1.2 մլն հույներ վերաբնակեցվեցին Հունաստանում, իսկ այնտեղի 375 000 թուրքերը` Թուրքիայում: Թուրքերի կողմից իրականացված հույների ցեղասպանության զոհերի թիվը, ըստ տարբեր գանահատականների, տատանվում է 600 000- 1 միլիոնի սահմաններում:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի և ամերիկյան Նյու Յորք նահանգի կողմից : Մայիսի 19-ը Հունաստանի և հունական սփյուռքի համար համարվում է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---