Բասրայում Թուրքիայի հյուպատոսության առջև հանրահավաք է տեղի ունեցել![]() 19 մայիսի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հարավում մոտ 200 մարդ շաբաթ օրը հավաքվել է Բասրա քաղաքի թուրքական հյուպատոսության առջև, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Նրանք բողոքել են Թուրքիայի իշխանությունների` Իրաքի ներքին գործերին խառնվելու դեմ: Երկու երկրների միջև հարաբերությունները վատացել են վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ապրիլին թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է իրաքյան կառավարության ղեկավար Նուրի ալ-Մալիքիին քրդերի, շիաների և սուննիների միջև կանխամտածված թշնամանք բորբոքելու մեջ: Ի պատասխան դրան ալ-Մալաքին Անկարային մեղադրել է տարածաշրջանում առաջատար դիրք գրավելու ձգտման մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |