Պակիստանի կառավարությունն արգելափակել է ելքը Twitter միկրոբլոգերի ցանց![]() 20 մայիսի 2012 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Պակիստանի կառավարությունը Facebook-ի կողմից անցկացվող Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթի մասին տեղեկատվության էջերը ջնջելուց հրաժարվելու համար արգելափակել է ելքը մեկ այլ՝ Twitter միկրոբլոգերի սոցիալական ցանց: Այդ մասին հաղորդել է Պակիստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մուհամեդ Յասինը: Պակիստանցի պաշտոնյայի խոսքով՝ երկրի կառավարությունը դիմել է Twitter-ի ղեկավարությանը քննարկումը կանխելու խնդրանքով, քանի որ շատ մահմեդականներ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները համարում են սրբապղծություն: «Մենք նրանց հետ բանակցություններ ենք վարել ընդհուպ մինչև անցյալ գիշեր, սակայն Twitter-ը մերժեց մեր խնդրանքը, ուստի մենք ստիպված էինք արգելափակել այդ ցանցը»,- Յասինի խոսքն է մեջբերում ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա նշել է նաև, որ չգիտի, թե որքա երկար արգելափակված կմնա կայքը: Սոցցանցի ղեկավարությունն առայժմ մեկնաբանություն չի տվել: Սա Պակիստանում ինտերնետ-ընկերությունների գործունեությանը երկրի իշխանությունների միջամտության առաջին դեպքը չէ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |