Մայիսի 22-ից 24-ը Երևանում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ 39-րդ լիագումար նիստը![]() 21 մայիսի 2012 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ից 24-ը Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39 րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ: Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի, հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը: 39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են` կազմակերպչական, ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին, ՍԾՏՀ անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործությանդեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող և այլ հարցեր: Կհրապարակվի ՍԾՏՀ ԽՎ Հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: Մինչ այս Երևանում կայացել են ՍԾՏՀ ԽՎ երկու լիագումար նիստ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի ու Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական ևբնապահպանական հարցերի հանձնաժողովների նիստերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |