Հրաչյա Պետրոսյան. Այսօր գրանցված երկրաշարժերից հետո հնարավոր են հետցնցումներ![]() 21 մայիսի 2012 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր գրանցված երկրաշարժերից հետո հնարավոր են նաև հետցնցումներ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց ԱԻՆ սեյսմիկ ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը: «Առայժմ ունենք սեյսմիկ ռեժիմի ակտիվացում: Բացառված չեն նաև նոր թույլ սեյսմիկ ցնցումները՝ այն ուժի, ինչ-որ այսօր գրանցվել են»,- մանրամասնեց բանախոսը: Նա նշեց, որ այսօր Հայաստանում գրանցված երկրաշարժերը կապ չունեն մայիսի 18-ին Ադրբեջանի Զակատալա քաղաքի մոտ տեղի ունեցած 5 մագնիտուդով երկրաշարժի հետ: Սեյսմիկ ծառայությունն իրականացնում է շուրջօրյա մոնիտորինգ, որը գտնվում է նախարար Արմեն Երիցյանի անմիջական վերահսկողության ներքո: ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ շուտով քաղաքացիները SMS-ով կստանան տեղեկատվություն երկրաշարժի մասին: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 8:20-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Տեղական ժամանակով ժամը 8.45-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ 2.7 մագնիտուդով, որի էպիկենտրոնը նույնպես գտնվում էր Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Մինչ այդ՝ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 03.07-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում: Երեք դեպքերում էլ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |