Բորդյուժան դրական է գնահատում Հայաստանի նախապատրաստումը ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժություններին![]() 21 մայիսի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շատ ակտիվ նախապատրաստվում է ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-8-ը Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ձևաչափով մամլո ասուլիսում: Ըստ նրա, կան կազմակերպչկան բնույթի որոշ խնդիրներ, որոնք այժմ լուծվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայկական կողմը շատ բան է արել տարածքի, ուսումնական կենտրոնի հագեցման համար, որտեղ անցնելու են զորավարժությունները և տեղակայվելու են ժամանող զորակազմերը: Բորդյուժան հայտնել է, որ արդեն տեղի են ունեցել առաջին շտաբային բանակցությունները, որտեղ մշակվել է զորավարժությունների գաղափարը, մասնակիցների կազմը ու կազմակերպման մանրամասները, և որ նախատեսվում են նաև երկրորդ շտաբային բանակցություններն այդ հարցերի շուրջ: Ըստ Բորդյուժայի, ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները, Ուզբեկստանից բացի, պատրաստ են մասնակցել զորավարժություններին տարբեր ձևաչափերով՝ նշելով, որ մասնակիցների թվաքանակի մասին խոսելը դեռ վաղ է: Բորդյուժան հայտնեց, որ ՀԱՊԿ Խորհրդի վերջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է պետությունների ղեկավարներին հետևելու այդ զորավարժություններին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |