Ն. Բորդյուժան գոհ է ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունից![]() 21 մայիսի 2012 - 19:26 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան գոհ է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունից: «Հայաստանի հետ աշխատանքները բավականին հետաքրքիր են: Իրականացնում ենք պիլոտային նախագծեր` կապված պետական ռազմա-տնտեսական համագործակցության հետ»,-հայտարարել է նա` Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև-Քիշնև հեռուստակամրջի մամլո ասուլիսի ժամանակ: Բորդյուժան ընդգծել է, որ համագործակցության շրջանակներում ՀՀ և ՌԴ պայմանավորվել են ստեղծել սպառազինության արդիականացման, ուտիլիզացման և վերանորոգման 5-6 համատեղ ձեռնարկություններ: Նա նկատել է, որ նման աշխատանքներ տարվում են ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև Ղրղզստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ: Ըստ նրա, ռազմա-տնտեսական համագործակցությունը հետաքրքրական է ՀԱՊԿ բոլոր երկրներին, քանի որ այդ համագործակցության շրջանակներում վերակենդանանում է պետությունների ռազմա-արդյունաբերական համակարգը, և «այդ համագործակցությունը բավականին հաջող է ընթանում»: Բորդյուժան ընդգծել է, որ ՀԱՊԿ երկրների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր պետության տրվում են զենքի գնման արտոնություններ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |