ՀԱՊԿ. Երբ միջազգային ուժերը հեռանան Աֆղանստանից, իրավիճակը կվատթարանա![]() 21 մայիսի 2012 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակն Աֆղանստանում կվատթարանա, երբ 2014թ. հեռանան միջազգային ուժերը, և ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է պատրաստ լինեն դրան: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ձևաչափով մամլո ասուլիսի ժամանակ: «Մեր առջև խնդիր է դրված կանխատեսել իրավիճակի զարգացումը կապված 2014թ. խնդրի հետ, երբ հիմնական ուժերը դուրս կբերվեն, մենք նման վերլուծություն անում ենք, քանի որ իրավիճակն, անշուշտ, կփոխվի: Մենք գտնում ենք, որ այն կվատթարանա, և մենք պետք է պատրաստ լինենք այսօր չեզոքացնելու այն լրացուցիչ խնդիրները, որոնք կարող են աջառանալ»,-ասել է նա: Ըստ Բորդյուժայի, Աֆղանստանի թեման քննարկվել է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտնագության խորհրդում, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին Մոսկվայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |