2012թ սեպտեմբերին Ղազախստանում կանցնեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորավարժություններ![]() 21 մայիսի 2012 - 19:27 AMT PanARMENIAN.Net - 2012թ սեպտեմբերին Ղազախստանում կանցկացվեն ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի զորավարժություններ: Այս մասին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ձևաչափով մամլո ասուլիսի ժամանակ: «Սեպտեմբերին Ղազախստանում նախատեսվում են ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի զորավարժություններ: Նման մասշտաբի զորավարժություններ մեզ մոտ անցկացվելու են առաջին անգամ: Մենք լրջորեն նախապատրաստվում ենք դրանց»,-հայտարարել է նա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, համապատասխան կազմակերպչական միջոցառումներն արդեն անցկացվել են, այդ թվում` Աստանայում բանակցություններ են անցկացվել Ղազախստանի ՊՆ ղեկավարության հետ: Բորդյուժան հույս է հայտնել, որ այս զորավարժությունները կանոնավոր բնույթ կկրեն, «և մենք կկարողանանք որոշ ժամանակ անց լիովին պատրաստ լինել խաղաղապահ առաքելություն իրականացնել ոչ միայն կազմակերպության մասնակից-երկրների տարածքներում, այլ նաև ՄԱԿ-ի ԱԽ մանդատով»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |