Ճապոնիան Հայաստանի կողմից միշտ ընկալվել է որպես բարեկամ երկիր![]() 21 մայիսի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Ճապոնիայում նորանշանակ ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Քենիչիրո Սասաեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը շնորհավորեց ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր պաշտոնավարության օրոք հայ-ճապոնական բազմաբնույթ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն: Իր հերթին Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ Ճապոնիան Երևանի կողմից միշտ դիտվել ու շարունակում է դիտվել որպես բարեկամ երկիր, և որ նա իր համար պատվավոր է համարում այդ երկրում Հայաստանը ներկայացնելու հանգամանքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |