ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ28 հունիսի 2004 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն հունիսի 29-ին երկօրյա այցով կժամանի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցի ընթացքում նա կհանդիպի ԼՂ քաղաքական ղեկավարության հետ: Ակնկալվում են նաեւ հանդիպումներ Շուշիում եւ Լաչինում բնակվող Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հետ: Նշենք, որ սա ֆինն դիվանագետի առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում: 1995-96 թվականներին նա զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահի պաշտոնը եւ բազմիցս այցելել է ԼՂ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |