Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել

Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել

PanARMENIAN.Net - Այսօր Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով Մեհր տեղեկատվական գոևծակակլությանը:

Ըստ նրա տվյալների, դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել: Սակայն բոլոր 14 դեպքերում նախնական դատավճիռը ուժի մեջ է մնացել:

Իրանական օրենսդրությունը հիմնվում է շարիաթի նորմերի վրա, և ըստ այդմ, թմրանյութերի վաճառքը համարվում է առանձնակի ծանր հանցագործություն: Դրանց թվին են դասվում նաև բռնաբարությունը, սպանությունը, հոմոսեքսուալիզմը, պետական դավաճանությունը, լրտեսությունը և այլն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---