ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-ՈՒՄ ՊԱՅԹԵԼ Է ԾԾՄԲԱԹԹՎԻ ՑԻՍՏԵՌՆԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ի երեկոյան Հրազդանի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) տարածքում պայթել է ծծմբաթթվի երկուտոննանոց ցիստեռնը: Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչությունում, միջադեպի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, յոթը` այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի արդյունքում տեղի է ունեցել տարողության ապահերմետիզացիա եւ թունավոր նյութի արտահոսք: Դեռեւս հայտնի չէ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»-ին պատկանող Հրազդանի ՋԷԿ-ին հասցված վնասի չափը: Ճշտվում են պատահարի մանրամասները, պայթյունի պատճառները եւ վթարի մասշտաբները:
 Ուշագրավ
---