ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ԵՐԵՎԱՆ ԵՆ ԲԵՐՎԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ՏՐԱԿՏՈՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Չինաստանից Երեւան են բերվել ավելի քան 50 տրակտորներ, որոնք ձեռք են բերվել Հայաստանին այդ երկրի կառավարության կողմից հատկացված օգնության հաշվին: Հիշեցնենք, որ 2003 թվականին չինական կողմը Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն էր տրամադրել 5 մլն յուան (մոտ 770 հազար դոլար): Ըստ աղբյուրի ՀՀ գյուղնախարարությունում, տրակտորները կվաճառվեն աճուրդում 2,5 հազար դոլար ելակետային գնով: Վաճառքի ժամանակ որոշակի արտոնություններ կտրվեն հեռավոր, սահմանամերձ, ինչպես նաեւ սոցիալական հիմնախնդիրներ ունեցող շրջանների գնորդներին:


 Ուշագրավ
---