ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԽԽՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Բրունո Հալերը: Ինչպես հաղորդել են Հայաստանի Ազգային ժողովի (ԱԺ) մամլո ծառայությունում, նախատեսված են հանդիպումներ հայկական խորհրդարանի ղեկավարության, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամների, պատգամավորական խմբակցությունների եւ խմբերի հետ: Նախատեսվում են նաեւ Բ.Հալերի հանդիպումները այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նշենք, որ այժմ Բ.Հալերը գտնվում է Ադրբեջանում:
 Ուշագրավ
---