ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ 1 հուլիսի 2004 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը հոկտեմբերին կայցելի Հայաստան: Այդ մասին հունիսի 30-ին հաղորդել է ինքը Պրվանովը Սոֆիայում այցով գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԺ մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները հանդես են եկել քաղաքական եւ տնտեսական համագործակցության ակտիվացման, գործակցության կոնկրետ ոլորտների ճշտման օգտին: Նշվել Է Երեւանում եւ Սոֆիայում բացվելիք երկու երկրների մշակութային կենտրոնների կարեւորությունը գիտակրթական եւ մշակութային ծրագրերի իրականացման համար: Նախատեսվում է նաեւ հայագիտության ամբիոն բացել Սոֆիայի համալսարանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |