ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ 1 հուլիսի 2004 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Ֆրանսիայի Իսի-լե-Մուլինո քաղաքի գլխավոր հրապարակներից մեկն անվանակոչվեց Էջմիածնի հրապարակ: Այդ առնչությամբ կազմակերպված արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին եւ Էջմիածնի քաղաքապետ Հրաչ Աբգարյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Է.Նալբանդյանը նշել է, որ ֆրանսիական փողոցների եւ հրապարակների անվանակոչումը հայկական տեղանուններով դարձել է ավանդույթ, դրանց թիվն այսօր հասնում է մի քանի տասնյակի եւ դա հայ-ֆրանսիական ամուր բարեկամության վառ ապացույցն է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |