ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԸ ԱՆՑՆԵԼԻՍ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի սահմանի արեւելյան հատվածում սահմանազատման գիծն անցնելիս ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող Այդին Հուսեյնովը: Ինչպես հաղորդում է «Մեդամաքս» գործակալությունը, Լեռնային Ղարաբաղի համապատասխան մարմինները քննում են դեպքի հանգամանքները: ԼՂՀ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը կատարվածի մասին տեղեկացրել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունները: ԼՂՀ իշխանությունները ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին տվել են Այդին Հուսեյնովին ազատ այցելելոի հնարավորություն:
 Ուշագրավ
---