Բաղդադում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները![]() 23 մայիսի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Իրանի և «5+1» խմբի միջև բանակցությունները մեկնարկել են այսօր Բաղդադում: Իրանի պատվիրակությունը գլխավորում է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, միջազգային միջնորդների պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գոծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Ըստ իրանական աղբյուրների, խորհրդակցությունները չեն սահմանափակվի մեկ օրով և կշարունակվեն վաղը: Բանակցությունների ելքի հանդեպ լավատեսություն է ներշնչում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցը Թեհրան, որի ավարտին նա հայտարարեց, թե առաջիկայում կարող է համաձայնագիր կնքվել Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության վերաբերյալ: Իրանը գտնում է, որ Արևմուտքի քաղաքականությունն ապացուցեց իր անարդյունավետությունը: Իրանը պատրաստ է սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |