ԲԱՔՈՒՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԱՄՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ 2 հուլիսի 2004 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն անհանգստություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղին օգնություն ցուցաբերելու ԱՄՆ Կոնգրեսի որոշման առնչությամբ: «Բացառված չէ, որ այդ միջոցները կուղղվեն Ադրբեջանի օկուպացված շրջաններում տների շինարարությանը` Հայաստանի կողմից անցկացվող զավթված ադրբեջանական տարածքներում անօրինական բնակեցման քաղաքականության շրջանակներում»,- նշվում է «Ինտերֆաքս» գործակալության հուլիսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ից ստացված հայտարարությունում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ նման օգնության ցուցաբերումը կարող է բացական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթակոմիտեն անցյալ շաբաթ քվեարկել է 5 մլն դոլարի չափով Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնության շարունակման օգտին` մարդասիրական նախագծերի հետագա իրականացման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |