ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԻ ՎՐԱ ԿՈՐՈՆԻ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԻ 2 հուլիսի 2004 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Արարատ լեռան գագաթ կուղեւորվի ռուսաստանյան արշավախումբը` նպատակ ունենալով գտնել Նոյան տապանը: Արշավի կազմակերպիչ, արեւելագետ Անդրեյ Պոլյակովի խոսքերով` անցյալ տարի կայացած առաջին արշավի ժամանակ ռուս հետազոտողները Արարատի վրա նկարահանել էին տապանի չափերին համապատասխան մի հնագույն հսկայական նավ: Նրանք բերել էին գրերի եւ նկարների լուսանկարներ, որոնք հայտնաբերել էին կիսաավիրված հայկական գերեզմանոցի տապանաքարերի վրա: Պարզվել է, որ դրանց վրա Նոյի համար յուրօրինակ մի հրահանգ է գրված` թե ինչպես կենդանի մնալ: Ա.Պոլյակովը վստահ է, որ երկու տապան է եղել` մեկի վրա փրկվել է Նոյը, իսկ մյուսը` դատարկ, նա տեսել է ծովում: Հետազոտողները գտել են երկրորդ նավի մնացորդները: Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյա» թերթը, իսկական տապանի հայտնաբերման դժվարությունը կայանում է նրանում, որ Արարատ լեռը գտնվում է այժմյան Թուրքիայի մի տարածքում, որտեղ տեղակայված են ռազմակայաններ: Այդ պատճառով զբոսաշրջիկներին թույլատրվում է մոտենալ միայն լեռան հարավային լանջին: Այս անգամ ռուսաստանյան արշավախմբին թույլատրել են հետախուզել Արարատի մյուս լանջը: Ա.Պոլյակովի կարծիքով` հենց այդտեղ պետք է գտնվի իսկական Նոյան տապանը: Անկախ արշավախմբի արդյունքների, հետազոտության ընթացքի մասին ողջ տեղեկությունը կցուցադրվի իրական ժամանակում` «Ռամբլեր Տելեսետ» ցանցում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |