ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԷՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ ՀԻՆԳ ՀԱՆՑԱԽՈՒՄԲ 2 հուլիսի 2004 - 23:37 AMT PanARMENIAN.Net - 2004 թվականի հինգ ամիսների ընթացքում Ռուսաստանի ներքին գործերի մարմինները ձերբակալել եւ Հայաստան են ուղարկել Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 23 հանցագործի: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը: Համապատասխանորեն հայ օրինապահները ձերբակալել են Ռուսաստանի ՆԳ մարմինների կողմից հետախուզվող 22 մարդու: Իր հերթին Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը տեղեկացրել է, որ այսօր Ռուսաստանում գործում է հինգ հանցախումբ, որոնց առաջնորդները հայեր են, եւ որոնք, մասնավորապես, զբաղվում են տնտեսական հանցագործություններով եւ պատվիրված սպանություններով: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռ.Նուրգալիեւն այսօր Երեւանում մասնակցել է Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի ոստիկանության համատեղ կոլեգիայի նիստին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |