24 մայիսի 2012 - 12:32 AMT
Տիգրան Բալայանը հերքել է իր անվան շուրջ մամուլում շրջանառվող լուրերը

Արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանն Facebook-ի իր էջում անդրադարձել է մամուլում իր անվան շուրջ պտտվող լուրերին՝ նշելով, որ շարունակում է աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չի պատրաստվում փոխել աշխատանքը: Նա հերքել է լուրերն ու մասնավորապես գրել. «Իմ վերաբերյալ վերջին օրերին ֆանտաստիկ ժանրի մի շարք հրապարակումներ եղան մամուլում՝ սկսած իմ հարսանիքի քավորի անձի մասին ստից (Զոլյանն իմ քավորը չէ), վերջացրած հետագա գործունեության ծրագրերով (որոնցից ես էլ տեղյակ չէի) և իմ ղեկավարի հետ հարաբերություններով: Այդ ամենն այն աստիճան սուտ է, որ նույնիսկ հերքման կարիք էլ չունի: Ստահոդ լուրեր և հիմարություններ տարածողների համար. ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»: