Երևանում անցկացվում է ԳԷՀ-ի երկօրյա աշխատանքային հանդիպումը24 մայիսի 2012 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մայիսի 24-25-ը Երևանում կազմակերպվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի` ԳԷՀ-ի երկօրյա աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում են ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչ, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պատասխանատու պարոն Դ. Պիվորիունասը, Ռուսաստանի Ֆեդերացիայի և Բելոռուսի Հանրապետության պատվիրակությունները: Հանդիպման աշխատանքները ղեկավարում է ԳԷՀ-ում ՀՀ-ն ներկայացուցիչ, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարությունում: Նախարար Արամ Հարությունյանը կարևորել է աշխատանքային հանդիպումը, բարձր գնահատել համագործակցությունը կողմ երկրների հետ, ինչպես նաև նշել, որ հանդիպման նպատակն է ակտիվացնել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և գործընկեր երկրների հետ մեր երկրի համագործակցությունը: Օրակարգի հարցերից մեկն էլ ԳԷՀ-ի կողմից 2012-ին պլանավորված Երկրների ընդլայնված խմբի հանդիպումը նույնպես մեր երկրում անցկացնելն է, որում կընդգրկվեն հետխորհրդային բոլոր երկրները, բացի Մերձբալթյան Հանրապետություններից: ԳԷՀ-ը, լինելով բնապահպանական ամենախոշոր դրամաշնորհային հիմնադրամը, ոչ միայն ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր, այլ նաև ծրագրեր է իրականացնում երկրներին տրվող աջակցությունը առավել նպատակային օգտագործելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը շատ է կարևորում ԳԷՀ-ի հետ համագործակցությունը: Դրա շնորհիվ վերջին 1 տարվա ընթացքում ընդգրկվել ենք ԳԷՀ-ի «Աջակցություն Երկրին» ծրագրի 6 գործողություններից 5-ում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |