ԲՀԿ-ն մտավախություն չունի կոալիցիային չանդամակցելու բացասական հետևանքների վերաբերյալ, բայց պատրաստ է ամեն ինչի![]() 24 մայիսի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը PanARMENIAN.Net ի թղթակցին մեկնաբանել է կուսակցության այսօրվա որոշումը, ըստ որի ԲՀԿ-ն չի անդամակցի կոալիցիային: Այն հարցին, արդյոք ԲՀԿ քայլը նշանակում է, որ այն դառնում է ընդդիմություն գործող իշխանություններին, Գալստյանը պատասխանել է. «Հայտարարությունում ամեն ինչ ասված է: Խոսքը նոր կոալիցիային միանալու աննպատակահարմարության մասին է»: Այն հարցին, արդյոք կուսակցությունը չի անհանգստանում, որ կոալիցիային չանդամակցելու որոշումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես կուսակցության, այնպես էլ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար, նա պատասխանել է. «Ոչ, չենք անհանգստանում»: Ընդ որում, Գալստյանը հավելել է. «Մենք պատրաստ ենք ամեն ինչի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |