ՀԿԵ-ի ղեկավարն առայժմ դժգոհ է բեռնափոխադրումների ծավալների աճից![]() 24 մայիսի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - 2012թ 4 ամիսների ընթացքում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 898 հազար տոննա, ինչը 2 տոկոսով գերազանցում է 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Բեռնափոխադրումների ծավալը աճում են ոչ այնքան դինամիկ, ինչպես կցանկանայինք, ընդամենը` 2 տոկոսով»,-մայիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայկական երկաթուղիների գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Այս առնչությամբ նա հույս է հայտնել, որ ապրիլի-մայիսի բեռնափոխադրումների ցուցանիշների աճը հույս է ներշնչում, որ մինչև տարվա վերջ ցուցանիշը էապես կբարձրանա: Այնուամենայնիվ, գլխավոր տնօրենի խոսքով, ընկերությանը հաջողվել է արտահման հաղորդակցությունում ապահովել բեռնափոխադրումների աճ` «ենթակառույցի վերականգնման և զարգացման» հաշվին: Արտահամնան հաղորդակցությունում 2012թ առաջին 4 ամիսների ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 133 հազար տոննա բեռ, ինչը 21.6 տոկոսով ավել է 2011թ նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, ներկրման հաղորդակցությունում` 342.7 հազար տոննա, տեղական հաղորդակցությունում` 422.5 հազար: Այս առնչությամբ Վիկտոր Ռեբեցը կարևորություն է հաղորդել պարարտանյութերի բեռնափոխադրումներին` մոտ 28 հազար տոննա: 2012թ 4 ամիսների ընթացքում ՀԿԵ-ի ծառայություններից օգտվել է մոտ 144.4 հազար մարդ, որոնցից 138 հազարը Երևան-Թբիլիսի-Երևան միջագային հաղորդակցությունից: Ինչպես ընդգծել է ՀԿԵ ղեկավարը, ընկերությունն աշխատում է մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացման վրա` ճանապարհների անվտանգությունը բարձրացնելու, փոխադրումների ժամանակահատվածը կրճատելու, սպասարկման մակարդակը բարձրացնելու հաշվին: Նա նաև հաղորդել է, որ Երևան-Թբիլիսի-Երևան միջագային հաղորդակցությունում պիկը սպասվում է հունիսի կեսերին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |