Այն առաջնորդներին, որոնք խախտում են մարդու իրավունքները, թույլ չեն տա ներկա լինել Լոնդոնի Օլիմպիադային

Այն առաջնորդներին, որոնք խախտում են մարդու իրավունքները, թույլ չեն տա ներկա լինել Լոնդոնի Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Այն համաշխարհային առաջնորդներին և քաղաքական գործիչներին, որոնց դեմ մարդու իրավունքների խախտման առնչությամբ լուրջ մեղադրանքներ կան, չեն թույլատրի ներկա գտնվել 2012թ Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

ԱԳ նախարար Ջերեմի Բրաունը նշել է, որ քաղաքական գործիչներին կարգելվի մուտքը, եթե այդ մարդու ներկայությունը Խաղերին կամ Մեծ Բրիտանիայում չի նպաստի հասարակական բարեկեցությանը»:

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ ինքը, հակառակ իր կամքին, չի կարողանա աջակցել իրանցի մարզիկներին: Ըստ նրա, բրիտանական իշխանությունները իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել Օլիմպիական խաղերին:

Անցանկալի անձանց թվում են Բաշար Ասադը և Ռոբերտ Մուգբաեն, հաղորդում է polit.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---