Սուրեն Սուրենյանցը չի բացառում, որ ԲՀԿ հայտնի գործիչները կարող են հեռանալ կուսակցությունից![]() 24 մայիսի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, մեկնաբանելով կոալիցիային չանդամակցելու վերաբերյալ ԲՀԿ որոշումը, չի բացառել, որ «Բարգավաճ Հայաստանի» շարքերում կարող է պառակտում լինել և ԲՀԿ հայտնի դեմքերը կարող են հեռանալ կուսակցությունից: «Կան մարդիկ, որոնք չեն պատկերացնում իրենց իշխանությունից դուրս, ցավոք, նման մարդիկ Հայաստանում շատ են»,-ասել է Սուրենյանցը լրագրողներին: Որպես հիմնավորում Սուրենյանցը հիշեցրել է, թե ինչպես «Օրինաց երկրի» մի շարք հայտնի անդամներ լքեցին կուսակցության շարքերը, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, հեգնանքով նշելով, որ այդ մարդկանցից շատերը հետագայում անդամակցեցին ԲՀԿ-ին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ: Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |