Բաքվում շարունակվում են ընդդիմադիրների ձերբակալությունները![]() 24 մայիսի 2012 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության պիկետի մասնակիցներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ոստիկանությունը թույլ չի տվել «Հանրային պալատ» ընդդիմադիր շարժման ակտիվիստներին պիկետ անցկացնել Հանրային հեռուստատեսության առջև: Ընդդիմությունը գտնում է, որ հեռուստաալիքը չի կատարում հանրային հեռարձակողի գործառույթներն ու բազմակարծություն չի ապահովում եթերում: Ինչպես հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, հանրային հեռուստատեսությունը, լինելով «Եվրատեսիլի» կազմակերպիչներից մեկը, խախտում է Եվրոպայի հեռարձակողների միության սկզբունքները խոսքի ազատության հարցում: Սակայն ընդդիմադիրներին հաջողվել է հավաքվել հանրային հեռուստատեսության առջև: Շենքը շրջապատված էր ոստիկաններով, իսկ «Հանրային պալատի» առավել ակտիվ գործիչներին ձերբակալեցին հենց իրենց բնակարաններում: Ընդամենը ձերբակալվել է 30 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |