«Եվրատեսիլ 2012». Կայացավ երկրորդ կիսաեզրափակիչ փուլը![]() 25 մայիսի 2012 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Բաքվում տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ երզափակիչ փուլը: Այս անգամ ևս կիսաեզրափակչի արդյունքում 10 երկրներ անցան եզրափակիչ: Դրանք են Լիտվան, Բոսնիան և Հերցեգովինան, Սերբիան, Ուկրաինան, հաղթողի գլխավոր ֆավորիտ Շվեդիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Էստոնիան, Մալթան և Թուրքիան: Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Այդ օրը եզրափակիչ անցան Հունաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան, Հունգարիան, Ալբանիան, Իռլանդիան, Դանիան և Իսլանդիան: Միանգամից եզրափակիչ փուլում կերգեն Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 26-ին: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |