ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 7 հուլիսի 2004 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Եվրամիության եւ Եվրախորհրդի նախաձեռնությունները կարող են լրացնել, ոչ թե փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդ գործընթացում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` «Դե-ֆակտո» գործակալության խնդրանքով մեկնաբանելով հակամարտության կարգավորման գործում վերջին ժամանակներս այդ կառույցների նկատելի ակտիվությունը: Նշելով, որ Հայաստանը դրական է վերաբերվում ԵՄ-ի եւ ԵԽ-ի նախաձեռնություններին, որոնք արտահայտվում են նրանց ներկայացուցիչների հաճախակի դարձած այցերով հակամարտության տարածաշրջան, Վ.Օսկանյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի վարույթում: Նախարարը տեղեկացրել է, որ հուլիսին ակնկալվում է «մինսկյան» համանախագահների հերթական այցը տարածաշրջան, որտեղ նրանց կներկայացվեն կարգավորման արդի փուլի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |