ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԿՈՄԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 4-6-ը ոչ պաշտոնական այցով եղել է Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, Ռ.Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Կոմիի ղեկավարության եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես իր հերթին տեղեկացնում է «Regions.ru»-ն, Ռ.Քոչարյանի այցը կայացել է Կոմիի ղեկավար Վլադիմիր Տորլոպովի հրավերով: Ինչպես հայտարարել է Հայաստանի ղեկավարը, այցի արդյունքներով մշակվել են փոխհամագործակցության մի շարք հետաքրքիր առաջարկություններ, որոնք հետագայում կօգնեն զարգանալ եւ Կոմիին, եւ Հայաստանին: Վ.Տորպոլովի խոսքերով` «մենք շատ բան ունենք սովորելու Հայաստանից , եւ ընդօրինակելու նրա փորձը շատ ուղղություններով»: Աղբյուրի համաձայն` հանդիպումներից հետո Վ.Տորլոպովը հրավիրել է Ռ.Քոչարյանին որսի: Նշենք, որ Հայաստանի նախագահը Կոմի էր ժամանել հուլիսի 4-ի երեկոյան` Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովից հետո:
 Ուշագրավ
---