Վիտալի Կլիչկոն գտնում է, որ եվրոպական երկրների առաջնորդները չպետք է բոյկոտեն Եվրո-2012-ը![]() 25 մայիսի 2012 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն գտնում է, որ եվրոպական երկրների առաջնորդները չպետք է բոյկոտեն Եվրո-2012-ը Ուկրաինայում ժողովրդավարական նորմերի չպահպանման պատճառով, սակայն կարող են բողոք հայտնել, խաղերին ժամանել ոչ պաշտոնապես: «Եվրոպայի առաջնությունն Ուկրաինայի համար շատ կարևոր իրադարձություն է: Արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները բոյկոտի մասին կարող են բացասական հետևանքներ ունենալ մեր երկրի համար, սակայն ակնկալվող քաղաքական արդյունքը չեն տա, ուկրաինական իշխանություններն առավել ժողովրդավարական չեն դառնա Եվրոյի բոյկոտի արդյունքում»,-Կլիչկոյի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինան»: Ըստ նրա, խաղերի բոյկոտը արդյունք չի տա: Պետք է բոյկոտել ոչ թե երկիրն ու նրա քաղաքացիներին, այլ կոնկրետ պաշտոնյաների, որոնք պատասխանատու են կոնկրետ որոշումների համար: «Յուրաքանչյուր թիմ սպասում է իր երկրպագուներին: Այս դեպքում քաղաքական գործիչների այցերը կարող են ոչ պաշտոնական լինել, նրանք կարող են նստել տրիբունաներում երկրպագուների հետ, երկրպագել իրենց թիմին ու չհանդիպել Ուկրաինայի ղեկավարության հետ»,-գտնում է Կլիչկոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |