Հայկական գամփռը կմասնակցի Թբիլիսիի տոհմային շների ցուցահանդեսին 25 մայիսի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել չորսամյա Գոնչ անունով ահռելի գամփռի և Արփի Վանա կատվի հետ: Նա հայտնեց, որ Հայկական գամփռը կներկայացվի մայիսի 27-ին Թբիլիսիում կայանալիք տոհմային շների միջազգային ցուցահանդեսին:Վիոլետա Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանը ցուցահանդեսին ներկայացնելու է 12 տարբեր ցեղատեսակի շներ, այդ թվում գամփռ, գերմանական հովվաշներ, կանարական և այլ տեսակի շներ: «Առաջին անգամ Հայկական գելխեղդ գամփռը կներկայանա Հայաստանից դուրս, դատելու են եվրոպացի դատավորները: Մասնակիցներ կլինեն Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից»,-ասաց նա: Կինոլոգների միության նախագահը կարևորեց նմանատիպ ցուցադրությունները` նշելով, որ դրանց ընացքում շները որակավորվում են, միջազգային դատավորների կողմից արժանանում գնահատականների և կոչումների: Նմանատիպ ցուցահանդես այս տարի արդեն չորրորրդ անգամն է անցկացվում։ Հոկտեմբերի 14-ին ցուցահանդես կկազմակերպվի նաև Հայաստանում։ Վիոլետա Գաբրիելյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ Գերմանիայից դատավոր են հրավիրել ցուցահանդեսը գնահատելու համար. «Հատուկ ենք հենց Գերմանիայից ընտրել։ Դրա մեջ խորը իմաստ կա, քանի որ նախկինում գերմանացիներն այդ հարցում թուրքերին էին սատարում: Մեծ Բրիտանիայից մասնագետ է եղել մեզ մոտ և հիացած է հայկական գամփռով: Ցուցահանդեսից հետո պատրաստվում ենք հրատարակել հոդված այն մասին, որ նախկինում թուրքերին սատարող Գերմանաիայի և Անգլիայի մասնագետները ցնցված են մեր հայկական գամփռով»,–ասաց նա: 2011 թվականի ապրիլի 27-ին Կինոլոգների միջազգային միությունը շան գամփռ ցեղատեսակը ճանաչել է՝ Հայկական գելխեղդ՝ գամփռ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |