ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ 8 հուլիսի 2004 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի երկաթուղային վարչության մի խումնբ աշխատակիցներ եւ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության անդամները երեկ «լուրջ մեղադրանքներ» են ներկայացրել երկրի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի եւ եկաթուղու ղեկավարության հասցեին: Նրանց խոսքերով, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Զ.Մամեդովը եկաթուղում ստեղծել է «մաֆիոզ ցանց», որը 1995 թվականից յուրացրել է 2,5 մլրդ դոլարի պետական միջոցներ եւ գույք: Բացի այդ, երկաթուղայինների խոսքերով, Երկաթուղու վարչությունը միակ պետական կառույցն է, որ համագործակցում է Հայաստանի հետ, որին «վաճառվել է 300 երկաթուղային ցիստեռն»: Միեւնույն ժամանակ, հայտարարում են նրանք, Հայաստանը անարգել օգտվում է Ադրբեջանի վագոնների շարժակազմից: Երկաթուղային շարժակազմերը անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով հասնում են Հայաստան: Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի երկաթուղային վարչությունում Մամեդովին ներկայացված մեղադրանքները «սադրանք» են անվանել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |