«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնան նույն օրը![]() 26 մայիսի 2012 - 09:27 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կլինի մայիսի 28-ին: «Երջանիկ պատահականությամբ, նույն օրը Մոսկվայից Հայաստան կվերադառնա նաև Ռոբերտ Քոչարյանը: Փորձագիտական շրջանակները ոչ միայն չեն բացառում, որ նրանք հանդիպել են Բելառուսում Լուկաշենկոյի քավորությամբ, այլև գտնում են, որ Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի այցերը Բելառուս և Ռուսաստան սիմվոլիկ «մետկաներ» էին, որով Ռուսաստանին ցանկանում էին հասկացնել, թե ով է իրենց իրական բարեկամը Հայաստանում, որ, ի տարբերություն Տիգրան և Սերժ Սարգսյանների, ցանկանում է Լուկաշենկոյի հետ հավասար մտնել Եվրասիական միություն: Ինչն էլ կարծես թե գնահատվել է Ռուսաստանի կողմից՝ թույլ տալով լքել կոալիցիան: Իսկ թե ինչ երաշխիքներ է տվել սեփական օլիգարխ Խոդորկովսկուն արդեն տասը տարի բանտում պահող Ռուսաստանի ղեկավարը հայաստանյան ֆավորիտին, աղբյուրները լռում են»,- գրում է պարբերականը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |