Սիրիայում միջազգային դիտորդների քանակը հասել է 271

Սիրիայում միջազգային դիտորդների քանակը հասել է 271

PanARMENIAN.Net - Սիրիայում կառավարության և ընդդիմության միջև հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևող միջազգային դիտորդների քանակը հասել է 271: Նրանք 43 երկրներից են, ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում: Ըստ նրա, մինչ ամսվա վերջ դիտորդական առաքելության կազմը լիովին կհամալրվի:

Դիտորդները Սիրիա են գործուղվել ՄԱԿ ԱԽ որոշմամբ ապրիլին և նրանց քանակը պետք է հասնի 300-ի: ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը կրկին մեկնելու է Դամասկոս հանդիպելու համար Սիրիայի իշխանությունների և ընդդիմության հետ, որպեսզի կարգավորման պլանը, որը դեռ չի գործում, կյանքի կոչվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---