«Ժողովուրդ». Սուրեն Խաչատրյանին մտադիր են նշանակել ընդերքի նախարար![]() 26 մայիսի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ ինչպես հայտնի է, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշել են առանձնացնել: «Էներգետիկայի նախարարի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակվի Արմեն Մովսիսյանը: Իսկ նոր նախարարությունում, որը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, կկոչվի ընդերքի նախարարություն, ՀՀԿ-ականները մտադիր են նշանակել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Զրուցեցինք մարզպետ Խաչատրյանի հետ` պարզելու, թե արդյոք նա նման առաջարկ ստացել է: Խաչատրյանն ասաց, որ ինքը նման առաջարկ չի ստացել և տեղյակ էլ չէ, որ նման բան կա»,- գրում է պարբերականը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |