Հիլարի Քլինթոնը կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան

Հիլարի Քլինթոնը կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7 կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, որտեղ այդ երկրների նախագահների ու այլ պաշտոնյաների հետ կքննարկի «տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր»: Ինչպես հայտնել է պետդեպարտամենտը, բոլոր երեք երկրներում նա կհանդիպի նաև «քաղաքացիական հասարակության առաջնորդների» հետ, իսկ Վրաստանում զրույցներ կունենա նաև «քաղաքական գործիչների լայն շրջանակի հետ»: Հունիսի 5-ին Բաթումում նա կմասնակցի Ռազմավարական գործընկերության երկկողմ հանձնաժողովի նիստին:

Քլինթոնի այցը Անդրկովկաս կանցնի նրա եվրոպական շրջագայության շրջանակներում, որը կտևի մայիսի 31-ից հունիսի 7-ը: Նա կայցելի Դանիա, Նորվեգիա, Շվեդիա: Սկանդինավիայից Քլինթոնը կմեկնի Անդրկովկաս, այնտեղից՝ Թուրքիա: Ստամբուլում նա կհամանախագահի Ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ համաժողովում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---