Վարչապետ. Մեզ համար կարևոր են այն ուղղությունները, որոնք NECO-ն ներկայացնում է ողջ աշխարհում![]() 26 մայիսի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը: «Մեզ համար կարևոր են այն ուղղությունները, որոնք դուք ներկայացնում եք ողջ աշխարհում: Մեր կառավարության կարևոր գերակայություններից է կրթական համակարգը և գիտեմ, որ այս ոլորտը նաև ձեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է վարչապետը: Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին, NECO –ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այլ հարցերի: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և Նասեր Կազիմիին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: NECO-ն ոչ կառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1986 թվականին: Այն աջակցում է կրթական և առողջապահական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Գործունության հիմնական նպատակն է՝ ի հայտ բերել ԱՄՆ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների հաջողություններն ու ձեռքբերումները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |